Հաճախ տրվող հարցեր
Այո՛, կարող եք: +374 44 999 930 հեռախոսահամարով մեր շուրջօրյա առաքման ծառայությունը, որից արդեն իսկ օգտվում են հազարավոր սպառողներ, շարունակելու է գործել: Այդուհանդերձ, մենք խրախուսելու ենք մարդկանց պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ կարող են ընտրել իրենց ապրանքը՝ շնորհիվ նկարների, անվանումների, հավելյալ տեղեկությունների և ներկայացված ամբողջական, հեշտ փնտրվող տեսականու:
Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝
1․ որոնման համակարգի միջոցով,
2․ փնտրելով ապրանքատեսականիում:
Անձնական էջում Դուք նշում եք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր Անձնական էջի տվյալներին:
Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները՝ «Հավաքումն ավարտված է», «Փոխանցված է առաքման», «Ամբողջությամբ առաքված է» և այլն:
Այո՛, կարող եք: Առաքման ենթակա ապրանքն ընտրելուց և Ձեր զամբյուղը լցնելուց հետո Դուք ընտրում եք այն օրը և ժամը, երբ կցանկանայիք ստանալ պատվերը: Ուշադրություն դարձրեք, որ կախված պատվիրված ապրանքների տեսակից և քանակից, ինչպես նաև առաքման հասցեից` Ձեզ ավտոմատ կերպով կառաջարկվի մոտակա հնարավոր առաքման ժամը:
Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած ապրանքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «Ավելացնել» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը կամ քաշը: Զամբյուղի պարունակությունը էջի աջ կողմում մշտապես կլինի Ձեր աչքի առաջ: Ընդ որում, այդ հատվածի ներքևում կարող եք տեսնել նաև ընտրված ապրանքների ընդհանուր արժեքը:
Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք այն ուղարկել info@nrnenihouse.am էլ. փոստի միջոցով կամ զանգահարել օգնության կենտրոն`+374 44 999 930 հեռախոսահամարով: